1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հաջորդ տարվա պետբյուջեի նախագծով ԱԳՆ-ի համար նախատեսվում է 14.9 մլրդ դրամ

Հաջորդ տարվա պետբյուջեի նախագծով ԱԳՆ-ի համար նախատեսվում է 14.9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով կանխատեսվում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետական բյուջեից կօգտագործի 14.9 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 2-ին ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի  քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Ներկայացված բյուջեի նախագիծը պարունակում է այնպիսի տեղեկություն, որը պետք է թույլ տա դատողություններ անել նաև այն մասին, թե ֆինանսական միջոցների օգտագործմամբ ինչ արդյունքներ ենք ակնկալում:Կանխատեսվում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2019 թ. պետական բյուջեից կօգտագործի շուրջ 14.9 մլրդ դրամ միջոցներ: Դրանց հիմնական մասը՝  69 տոկոսը կօգտագործվի օտարերկյա պետություններում և միջազգային կազմակերպություններում  հավատարմագրված դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությունը կազմակերպելու համար: Պետական կառավարման գործառույթի իրականացման նպատակով կօգտագործվի 1. 8 մլրդ դրամ»,-ներկայացրեց Ջանջուղազյանը:

Միջազգային կազմակերպությունների անդամակցության գումարը կկազմի շուրջ 2.5 մլրդ դրամ կամ ԱԳՆ-ի կողմից իրականացվող ծրագրերի շուրջ 17 տոկոսը: Արարողակարգային ծառայությունների համար կնախատեսվի շուրջ 183 մլն դրամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]