Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախարարի պաշտոնակատարը հաստատում է, որ կան խորհրդարանական ընտրություններին սպասող ներդրողներ

Նախարարի պաշտոնակատարը հաստատում է, որ կան խորհրդարանական 
ընտրություններին սպասող ներդրողներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը համամիտ է այն դիտարկմանը, որ շատ պոտենցիալ ներդրողներ ներդրումներ կատարելու համար սպասում են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նա այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ես համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ ներդրողները սպասում են խորհրդարանական ընտրություններին: Կլինի անպայման ներդրումային որոշումների արագացում»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նա շեշտեց՝ ակնհայտ է, որ շատերը սպասում են ընտրությունների արդյունքներին:

 Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ գնահատվում է, որ համախառն կուտակումը տնտեսության մեջ մյուս տարի կաճի վեց տոկոսով, դա նշանակում է, որ մոտավորպես հանրագումարով կհասնի տասնինը տոկոսի:

Խաչատրյանը փաստեց, որ ներդրողների ցանկությունների մակարդակում քննարկումներ միշտ լինում են: Հիմնական ներդրումները մասնավոր ներդրումներն են:

Նախարարի պաշտոնակատարը նկատեց, որ բոլոր ներդրումային գործողություններն իրականացվում են այնտեղ, որտեղ կանխատեսելիություն կա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]