Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դավիթ Անանյանը հարկային ստվերի դեմ պայքարի համար առաջարկում է նոր համակարգի մոդել

Դավիթ Անանյանը հարկային ստվերի դեմ պայքարի համար առաջարկում է նոր 
համակարգի մոդել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային ստվերի դեմ պայքարի համակարգի տրամաբանությունը լինելու է ստվերն ըստ ոլորտների գնահատելը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ԱԺ-ում 2019 թ.պետական բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Հարկային ստվերի կրճատման առումով բավականին խորքային աշխատանք է կատարվել, սակայն դա հաշվարկելի չէ:  Մենք ստվերի դեմ պայքարն իրականացնում ենք միկրոմակարդակով, վերլուծական աշխատանքներն անում ենք կոնկրետ հարկ վճարողի վարքագծի նկատմամբ գնահատականներ տալով: Չունենք այս համակարգը, որն ուզում ենք կայացնել: Այս համակարգի էությունը լինելու է հետևյալը.  ստվերի գնահատականը տալու ենք ըստ գործունեության տեսակների, ազգային հաշիվների քսան գործունեության ոլորտների»,-ասաց Անանյանը:

Նա նշեց, որ պետք է ձևավորել ոլորտային միջին վիճակագրական հարկ վճարողի պրոֆիլ և այն անընդհատ արդիականացնել ավտոմատ համակարգերի մեջ համապատասխան տեղեկության ներմուծմամբ: «Ունենալու ենք ավտոմատ, անընդհատ փոփոխվող համակարգ: Ելակետային տվյալները պետք է փոփոխվեն: Ստվերի գնահատականները պետք է ներմուծվեն միջազգային փորձին համապատասխան: Հարկ վճարողի պրոֆիլը պետք է անընդհատ փոփոխվի, և միջին վիճակագրական հարկ վճարողի ավտոմատացված հաշվարկված հարկային բեռի գնահատականը պետք է համադրվի այլ տեղեկատվության հետ»,-ասաց Անանյանն ու հավելեց, որ դա պետք է իրականացվի ամեն օր ինտերակտիվ կերպով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am