Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Լիբանանում է

Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Լիբանանում է

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  պաշտպանության նախարարի պաշտոնակատար  Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:   «Օդանավակայանում Նախարար Տոնոյանին դիմավորեց Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը։ Երկու բարեկամ երկրների պաշտպանության նախարարները ողջունելով իրար, ունեցան կարճ քննարկում։ 
Այսօր՝ նոյեմբերի 2 ին առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարություն։ Պատվո պահակախմբի ողջույնից հետո Դավիթ Տոնոյանը ծաղկեպսակ դրեց Լիբանանի նահատակված զինվորների հուշարձանին և վառեց անմար կրակը։ Այնուհետև երկու նախարարները ունեցան աշխատանքային հանդիպում։

Քննարկվեցին համագործակցության համատեղ ծրագրեր տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Հանդիպման ավարտին Երկու նախարարները ստորագրեցին Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր։ 

Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից Դավիթ Տոնոյանը մեկնեց հայ խաղաղապահների տեղակայման վայր»,-գրել է Հովհաննիսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]