Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մեկնարկեց Նախագծերի կառավարման առաջին տարեկան համագումարը

Մեկնարկեց Նախագծերի կառավարման առաջին տարեկան համագումարը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկեց Նախագծերի կառավարման առաջին տարեկան համագումարը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բացման արարողությանը համագումարի մասնակիցներին իր ուղերձն է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Այս համագումարը երիտասարդ Հայաստանի նոր շնչառության ևս մեկ վկայություն է: Համոզված եմ, որ նմանատիպ միջոցառումներն ունենալու են իրենց գործնական շարունակությունը: Նման միջոցառումներն ապացուցում են, որ այսպիսիք շարունակաբար տեղի են ունենալու նաև Հայաստանի Հանրապետությունում: Մեր քաղաքացիներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան մասնակցել համաժողովների, ինչպես նաև դասընթացների ու որակավորում ստանալ: Արագ ու շարունակական փոփոխությունների այս դարաշրջանում կարևոր է համահունչ քայլել ժամանակին: Պետք է ունակ լինել հարմարվելու նորամուծություններին ձեր գործունեության ոլորտում: Ժամանակակից աշխարհում հարկավոր է անընդհատ տեղեկացված լինել, չդադարել սովորել: Յուրաքանչյուր գիտելիքահեն միջոցառում հնարավորություն է ընձեռում մեկ աստիճան բարձրանալ մասնագիտական սանդղակում»,- նշված է նախագահի ուղերձում:

Համաժողովի նպատակն է նախագծերի կառավարման մասնագետների շրջանում փորձի փոխանակումը, ինչպես նաև հիանալի միջավայր է կապերի հաստատման ու բարձրաստիճան հայ և օտարազգի պաշտոնյաների շփման համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]