Երևանում՝ 11:07,   27 Փետրվար 2024

Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի

Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարի  պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով նոյեմբերի 1-ին վեցամսյա ժամկետով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հարությունյանը զուգահեռ կկատարի նաև գեղարվեստական ղեկավարի պարտականությունները։

«Տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Այս մասին իրենց ֆեյսբուքյան էջերում նշել են և’ թատրոնի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանը, և’ ներկա տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը»,- մեզ հետ զրույցում ասաց մշակույթի նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:

Երկու տարի թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Վիրաբյանը նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]