Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՊԵԿ-ը հավաքագրումներում ռեկորդային ցուցանիշ է գրանցել

ՊԵԿ-ը հավաքագրումներում ռեկորդային ցուցանիշ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն իրականացրած հավաքագրումներում ռեկորդային ցուցանիշ է գրանցել: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հավաքագրվել է 120 մլրդ 751 մլն դրամ: Այսպիսի հավաքագրման ցուցանիշ նախկինում երբեք չի արձանագրվել: Ես սա շատ կարևոր փաստ եմ համարում, որովհետև պետք է ընդունենք, որ վերջին հինգ ամիսների ընթացքում Պետեկամուտների կոմիտեի և գործարար միջավայրի հարաբերությունները բավական անկայուն և լարված էին: Եվ ես այս հավաքագրումներն ուզում եմ համարել մի ցուցանիշ, որ ՊԵԿ-ը, Կառավարությունը, գործարար միջավայրը հասել են փոխըմբռնման նոր մակարդակի, բոլոր հիմքերը կան ասելու՝ երկխոսության նոր փուլ է սկսվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, այս երկու սուբյեկտները ոչ թե բարիկադների տարբեր կողմերում են, այլ արձանագրում են, որ գտնվում են նույն դաշտում: Հասկանում են, որ  հակամարտության ռեժիմը պետք է փոխարինել համագործակցության ռեժիմով:

Կառավարության խնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որ հարկատուները հնարավորինս շատ եկամուտներ ստանան, շատ հարկեր վճարելու հեռանկարով: Նիկոլ Փաշինյանը նշեց՝ Կառավարությունը դա անում է, սակայն հարկատուն պատրա՞ստ է շատ եկամուտ ստանալու միջավայրում հնարավորինս շատ հարկ վճարելու պայմանին:

«Եթե պատրաստ է, ապա մենք իսկապես շրջադարձային կերպով փոխում ենք մեր երկրի ճակատագիրը»,-հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]