Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

ՀՖՖ-ն հրաժեշտի խաղ կկազմակերպի Ռոբերտ Արզումանյանի համար  


ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ռոբերտ Արզումանյանի հրաժեշտի խաղ կանցկացնի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասի հաստատեց ՀՖՖ մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը: «Քանի որ այս տարի ազգային հավաքականը խաղ չունի, հրաժեշտի խաղը կկազմակերպվի հաջորդ տարի, երբ հստակեցվի խաղացանկը: ՀՖՖ-ն անպայման հրաժեշտ միջոցառում կկազմակերպի Ռոբերտ Արզումանյանի համար»,-ասաց Կարապետյանը:

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 14-րդ տուրի առաջին խաղից առաջ` «Արցախի» և «Փյունիկի» ֆուտբոլիստների ներկայությամբ պրոֆեսիոնալ կարիերան ավարտեց Ռոբերտ Արզումանյանը:

Վերջին շրջանում պաշտպանը վնասվածքի պատճառով չէր մասնակցում խաղերին: Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում 2005-2016 թվականների ընթացքում մասնակցել է 74 խաղի՝ դառնալով 5 գոլի հեղինակ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ