Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման տեսլականը

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման 
տեսլականը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում պատասխանելով պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Վերջերս մի շատ փորձված դիվանագետի հետ հանդիպման ժամանակ, երբ խոսք էր գնում մեր երկրի իրավիճակի մասին, և ամբողջ աշխարհում այդ մարդը համարվում է շատ փորձված դիվանագետ, ես նրան ներկայացրի ՀՀ իրավիճակը: Ասացի՝ տեսեք, մեր 4 սահմաններից 2-ը փակ են՝ Ադրբեջանի հետ սահմանը ԼՂ հակամարտության պատճառով, և Թուրքիայի հետ սահմանը, ընդ որում, նույնպես Ղարաբաղի հակամարտության պատճառով, որովհետև դա աբսուրդ է, երբ մի երկիր մյուս երկրի հետ հարաբերությունները կապում է երրորդ երկրի հետ ունեցած հարաբերություններով: Մենք ունենք 2 սահման, կարող եք մտածել, որ այդ սահմանները բաց են, բայց իրականում դրանք կիսաբաց են, որովհետև, օրինակ՝ Իրանի հետ սահմանն ամեն պահի կարող է փակվել ԱՄՆ և Իրանի միջև հարաբերությունների ու աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով, հայ-վրացական սահմանը կարող է փակվել, օրինակ՝ վատ եղանակային պայմանների ու աշխարհաքաղաքական պայմանների պատճառով: Նրան ասացի, որ, փաստորեն, կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ն կղզի է՝ առանց ծովի: Նրան հարցրի, թե ինչպես պետք է այս պայմաններում վարվի ՀՀ-ն: Սա վերջին փաստարկն էր, որ փորձված դիվանագետին օգնեց ընդունել այն դիրքորոշումներն ու փաստարկները, որոնք բերում էինք արտաքին քաղաքական շատ կնճռոտ մի հարցի քննարկման ժամանակ: Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված կարող եմ ասել նույնը, ինչ ասվել է միշտ, որ ՀՀ-ն պատրաստ է առանց նախապայմանների այդ հարաբերությունների կարգավորմանը: Բայց թող որևէ մեկը որևէ կերպ սա չմեկնաբանի, թե մենք այս դիրքորոշմամբ որևէ կերպ նսեմացնում ենք 1915 թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, որովհետև Ցեղասպանության ճանաչման հարցը մեզ համար ու մեր ընկալմամբ հայ-թուրքական հարաբերությունների խնդիր չէ: Դա մեզ համար ու միջազգային անվտանգության խնդիր է, և դա մեր ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման շարժմանն ու գործընթացին: Ըստ էության, սահմանը մեր կողմից փակ չէ, սահմանը փակ է Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության պատճառով, և դա վատ քաղաքականություն է, որովհետև, եթե որևէ մեկը հույս ունի, որ հայ ժողովրդին հարկադրանքի և սպառնալիքի ճանապարհով կարող է մղել ԼՂ հարցի կարգավորման այս կամ այն տարբերակի, ապա նա սխալվում է»,- ասաց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]