1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի տնտեսությունում առկա են առողջացման գործընթացներ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսությունում առկա են առողջացման գործընթացներ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսությունում տեղի են ունենում խիստ դրական, առողջացման գործընթացներ: Դրանք անխուսափելիորեն բերելու են այն նպատակների իրագործմանը, որոնք դրված են Կառավարության առաջ: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում տնտեսական առողջացման, տնտեսական տրանսֆորմացիայի մեկնարկ: Ես երկու ամիս առաջ հրապարակել եմ տնտեսական առաջընթացի մասին մեր պատկերացումը և քաղաքական արձանագրումը հետևյալն է՝ մենք հանքարդյունաբերող, ընդերք քանդող, խաղադրույք կատարող երկրից պետք է վերածվենք տեխնոլոգիական արտադրանքի, արտահանմանը միտված տնտեսություն ունեցող երկրի: Ուզում եմ հայտարարել, որ հենց այսօր այդ գործընթացը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում: Հարց կծագի, թե արդյոք կան փաստեր, որոնք ապացուցում են այս քաղաքական հայտարարության իրականություն լինելը: Այո, կան այդպիսի փաստեր և ես կներկայացնեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ունի գործիք, ըստ որի, գերակա ոլորտում ներդրումներ իրականացնող և նոր աշխատատեղեր ստեղծող և որոշակի չափանիշներին համապատասխանող ընկերություններն ազատվում են մաքսատուրքից: Այդ շրջանակում աշխատատեղերի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 30 տոկոս, սարքավորումների աճն էլ կազմել է 70 տոկոս:

2017  թվականի առաջին 9 ամիսների ընթացքում կապիտալ ապրանքների ներկրումն աճել է 75.5 տոկոսով: Խոսքը սարքեր, սարքավորումներ, մեքենաներ ներկրելու մասին է, և վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ներկրումները մեծ մասամբ չեն վերաբերում հանքաարդյունաբերության ոլորտին, այլ առնչվում են արտադրության այլ ճյուղերին: Սա հիմնավորվում է նաև այն փաստով, որ 2018 թվականի ընթացքում շուրջ 29 տոկոսով աճել է հումքի ներկրումը, որը պետք է օգտագործվի արդյունաբերության մեջ:

«Գյուղատնտեսության ոլորտում մենք ունենք միտում այսպես ասած հին ու ոչ մրցունակ գյուղատնտեսությունից տրանսֆորմացիայի դեպի ժամանակակից և տեխնոլոգիական գյուղատնտեսության» ,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդյունաբերության ոլորտում սեպտեմբերին արձանագրվել է 0.9 տոկոսի աճ, որը բավական ցածր է: Ինչու է ցածր, որովհետև ներկայում խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկություններից մեկում խնդիրներ կան, այն գրեթե դադարեցրել է գործունեությունը: Նրա խոսքով, հանքարդյունաբերության ոլորտի ազդեցությունն ընդհանուր ցուցանիշի վրա շատ մեծ է, սակայն, եթե դիտարկում ենք արդյունաբերության մյուս ոլորտները, վերամշակող հատվածի վիճակագրությունը, ապա շատ հետաքրքիր փաստ կարձանագրվեն:

«Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ վերամշակվող արդյունաբերությունում արձանագրվել է 11.4 տոկոսի աճ: Այս թվերը խոսում են այն բանի մասին, որ արդյունաբերության մեջ հանքարդյունաբերության չափաբաժինն իջել է, վերամշակող արդյունաբերության չափաբաժինը լրջորեն՝ մեծացել»,-ասաց նա:

Շինարարության ոլորտում նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ այս տարվա սեպտեմբերին գրանցվել է 3.5 տոկոսի աճ: Այնինչ, տարեսկզբին այդ աճը երկնիշ էր:

«Այդ երկնիշ աճը հիմնականում պայմանավորված էր Ամուլ սարում տեղի ունեցող շինարարությամբ: Հանքարդյունաբերության ոլորտում ցուցանիշի նվազմամբ պայմանավորված պետք է շինարարության ոլորտում էլ անկում լիներ, սակայն սեպտեմբերին 3.5 տոկոս աճ գրանցվեց»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով, արտահանման ոլորտում կա աճի տեմպի նվազում, իսկ այս տարվա սեպտեմբերին ունենք անկում անցած տարվա նույն ամսվա համեմատ:

«Մոտ 15 տոկոսով ավելի քիչ ապրանք է արտահանվել Հայաստանից  այս տարվա սեպտեմբերին: Անցած տարվա սեպտեմբերին Հայաստանից արտահանվել է 57 մլն դոլարի հանքահումքային արտադրանք: Այս տարի սեպտեմբերին այդ ծավալը կազմել է 44 մլն դոլար: Այս տարվա սեպտեմբերին, սակայն, Հայաստանից արտահանված մանածագործական իրերի ծավալը կազմել է 24 մլն դոլար, նախորդ տարվա նույն ամսվա 13 մլն-ի դիմաց: Այսինքն՝ մանածագործության ոլորտում համարյա կրկնապատիկ աճ ունենք: Սա նույնպես թիվ է, որը վկայում է տնտեսության տրանսֆորմացիայի մասին»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]