1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հունվար-սեպտեմբեր ամիսներին աշխատանք է գտել 8785 մարդ` 43%-ով ավելին, քան նախորդ տարի

Հունվար-սեպտեմբեր ամիսներին աշխատանք է գտել 8785 մարդ` 43%-ով ավելին, քան 
նախորդ տարի
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 43%-ով ավելացել է աշխատանք գտած քաղաքացիների թիվը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ աշխատանքի տեղավորված քաղաքացիների թիվը նախորդ տարվա համեմատ սկսել է ավելանալ ընթացիկ տարվա ապրիլ ամսից սկսած: Ընդհանուր առմամբ հունվար-սեպտեմբեր ամիսներին աշխատանքի է տեղավորվել 8785 մարդ, որից հուլիսին՝ 1149, օգոստոսին՝ 1309, սեպտեմբերին՝ 1070 մարդ:

Հրապարակված տվյալների համաձայն՝ 2018թ.-ի երկրորդ եռամսյակում զբաղվածության մակարդակը աճել է 1.6%-ով՝ 2017թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 46.4%: Միևնույն ժամանակ գործազրկության մակարդակը 2018թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 20.2 %, որը 2017 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել  է 0,4 %-ով: 

Աճ է նկատվել նաև միջին ամսական անվանական աշխատավարձերի գծով: 2018թ.-ի երկրորդ եռամսյակում այն աճել է 3.7%-ով մեկ և ավելի աշխատող ունեցող կազմակերպություններում և 5.1%-ով՝ 50 և ավելի աշխատող ունեցող կազմակերպություններում: 

Հունվար-սեպտեմբեր ամիսներին նկատվել է թերզբաղվածության մակարդակի անկում. եթե 2017թ-ի երկրորդ եռամսյակում այս ցուցանիշը կազմում էր 5.8%, ապա 2018թ.-ի նույն ժամանակահատվածում թերզբաղվածության մակարդակը հասել է 2.9%-ի, ինչը վկայում է այն մասին, որ նվազել է աշխատուժի թերօգտագործման աստիճանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]