Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Ազգային ժողովը քննարկում է վարչապետի ընտրության հարցը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովը քննարկում է վարչապետի ընտրության հարցը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` իրավունքի ուժով գումարված հատուկ նիստում քննարկվում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը:

Վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Նրա թեկնածությունն առաջադրել են ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները: Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրվել էր նաև վարչապետի ընտրության առաջին փուլում, սակայն դա ֆորմալ բնույթ էր կրում, քանի որ հոկտեմբերի 16-ին, վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելով, Նիկոլ Փաշինյանը սկիզբ դրեց խորհրդարանն իրավունքի ուժով  արձակելու և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացին: Երկրորդ փուլում ևս Փաշինյանի թեկնածությունն առաջադրվել է՝ չընտրվելու կանխավարկածով

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]