Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Վարազդատ Հարոյանը մասնակցեց «Ուրալ»-ի գավաթային հանդիպմանը  


ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է «Ուրալ»-ի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Նիժնի Նովգորոդ»-ին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի, սակայն ավելացված ժամանակում «Ուրալ»-ը հաղթեց 2:0 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Ուրալ»-ը դուրս եկավ գավաթի խաղարկության ¼ եզրափակիչ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ