1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռոբերտ Արզումանյանը «Արցախ»-«Փյունիկ» խաղից առաջ պաշտոնապես ավարտեց կարիերան  

Ռոբերտ Արզումանյանը «Արցախ»-«Փյունիկ» խաղից առաջ պաշտոնապես ավարտեց 
կարիերան

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 14-րդ տուրի առաջին խաղից առաջ` «Արցախի» և «Փյունիկի» ֆուտբոլիստների ներկայությամբ պրոֆեսիոնալ կարիերան ավարտեց Ռոբերտ Արզումանյանը: Խորհրդանշական է, որ Արզումանյանին հրաժեշտ տվեցին նրա առաջին և վերջին թիմերը՝ «Փյունիկը», որտեղ նա սկսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, և «Արցախը», որտեղ նա ավարտել է այն:

Արզումանյանն այս ամռանը պայմանագիր էր կնքել Երևանի «Արցախի» հետ, որի կազմում այդպես էլ ոչ մի պաշտոնական խաղի չմասնակցեց: Վերջին շրջանում պաշտպանը վնասվածքի պատճառով չէր մասնակցում խաղերին:

Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում 2005-2016 թվականների ընթացքում մասնակցել է 74 խաղի՝ դառնալով 5 գոլի հեղինակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]