1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրանը չի վախենում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից. Ռոուհանի

Իրանը չի վախենում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից. Ռոուհանի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների նախաշեմին հայտարարել Է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի սպառնալիքներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ժողովուրդը պետք Է իմանա, որ կառավարությունը չի վախենում ամերիկյան սպառնալիքներից»,- ասել Է Ռոուհանին, ելույթ ունենալով կառավարության նիստում: Նրա խոսքը հրապարակված Է Իրանի նախագահի պաշտոնական կայքում: Ռոուհանին նշել Է, որ իրանցի ժողովուրդը հաստատակամություն ու տոկունություն կդրսեւորի ամերիկյան պատժամիջոցների դեմ հանդիման, որոնք նա որակել Է «ամերիկացիների կողմից կեղեքման» նոր փուլ: Ընդսմին Ռոուհանին չի բացառել, որ ժողովուրդը հաջորդ մի քանի ամսվա ընթացքում խնդիրներ կունենա, որոնց սրությունը մեղմացնելու համար կառավարությունը կձեռնարկի առկա բոլոր հնարավորությունները:

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն իր նպատակներին չի հասնի Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելով, դրանց պատճառով ոչ մի նոր բան տեղի չի ունենա: «Իրանի դեմ պատժամիջոցների հարցում Վաշինգտոնի տնտեսական եւ հատկապես քաղաքական նպատակներն իրագործել չի հաջողվի:

Շատ քիչ հավանական Է, որ ԱՄՆ-ն իր տնտեսական խնդիրները կիրագործի պատժամիջոցների հաշվին, իսկ այն բանի հավանականությունը, որ այդ պատժամիջոցների քաղաքական նպատակները կիրագործվեն, ընդհանրապես չկա»,- ասել Է Զարիֆը: Նա նաեւ նշել Է, որ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդունվել են միջազգային իրավունքի խախտմամբ եւ լուրջ հետեւանքներ կունենան աշխարհակարգի համար: «Վաշինգտոնը խախտում Է օրենքը եւ միեւնույն ժամանակ գրոհում նրանց վրա, ովքեր այն պահպանում են»,- հավելել Է նախարարը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: ԱՄՆ-ը օգոստոսի 7-ից վերականգնել Է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը: Ավելի Էական պատժամիջոցները, որոնք կընդգրկեն նավթի արտահանումը, սպասվում են նոյեմբերի սկզբին: Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]