Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

17-ամյա պատանին պայթյուն Է սարքել Արխանգելսկում Անվտանգության դաշնային ծառայության շենքում

17-ամյա պատանին պայթյուն Է սարքել Արխանգելսկում Անվտանգության դաշնային 
ծառայության շենքում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 31-ի առավոտյան ոչ մեծ ուժգնության պայթյուն Է տեղի ունեցել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Արխանգելսկի մարզի վարչության շենքում: Զոհվել Է մեկ մարդ, վիրավորվել՝ ծառայության երեք աշխատակից: Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը պայթել Է զոհվածի ձեռքում: Քրեական գործ Է հարուցվել «Ահաբեկչություն» հոդվածով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ազգային հակաահաբեկչական կոմիտեն (ԱՀԿ) հայտնել Է, որ պայթյունը տեղի Է ունեցել ժամը 08:52-ին ԱԴԾ-ի վարչության շենքի մուտքում:

«Նախնական տեղեկատվության համաձայն, շենք մտած անձը պայուսակից հանել Է դեռեւս չպարզված առարկա, որը որոշ ժամանակ անց պայթել Է նրա ձեռքերի մեջ, ինչի հետեւանքով նա կյանքի հետ անհամատեղելի վերքեր Է ստացել»,-ասված Է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ Է հարուցել «Ահաբեկչություն» եւ «Ապօրինաբար զինամթերք կրելը» հոդվածներով: Հետաքննության տվյալներով՝ պայթուցիկ սարքը շենք Է մտցրել 17-ամյա տեղի բնակիչը: «Դեռահասի անձը պարզված Է»,-ասված Է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ: Գործի հետաքննությամբ զբաղվելու Է Ռուսաստանի քննչական կոմիտեի կենտրոնական ապարատը:

Անվտանգության դաշնային ծառայության երեք աշխատակիցներ տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]