Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականին սերնդափոխություն է պետք. մարզիչ

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականին սերնդափոխություն է պետք. մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականին սերնդափոխություն է պետք:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը: «Մեծ շանսեր ունեին մեդալի համար պայքարելու Գրիգոր Գրիգորյանը և Դավիթ Սաֆարյանը: Իսկ մյուս մարզիկները պարտվեցին առաջին իսկ գոտեմարտերից: Մենք խնդիր ունենք սերնդափոխության: Ազատ ոճային ըմբիշերի թիմը սերնդափոխության կարիք ունի: Բոլորը տարիքն առել են: Վստահ եմ, որ մեկ-երկու տարվա ընթացքում կկայանա այդ սերնդափոխությունը»,-ասաց նա:

Կուրղինյանի խոսքով` թիմում լուրջ մրցակցություն է պետք, որ մարզիկները, որոնք կգան երիտասարդ թիմերում, լավ արդյունքներ ունենան հետագայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]