Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՊԲՀ-ում անվանական կրթաթոշակառու ստոմատոլոգները կսովորեն անվճար, գերազանցները` 50 տոկոս զեղչով

ԵՊԲՀ-ում անվանական կրթաթոշակառու ստոմատոլոգները կսովորեն անվճար, 
գերազանցները` 50 տոկոս զեղչով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական բժշկական համալսարանը որոշել է ստոմատոլոգիական ֆակուլտետի լավագույն ուսանողներին տարամադրել արտոնություն: 2017-2018 թ.թ. անվանական կրթաթոշակառուների ուսման վարձը բուհը կփոխհատուցի ամբողջությամբ, իսկ գերազանցության վկայական ստացածներինը՝ 50 տոկոսով: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ լրատվական ծառայությունից, համալսարանի ղեկավարությունը քննարկում է նաև եկող տարի նույն արտոնությունները տրամադրել ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներին, այն պարագայում, երբ անվանական կրթաթոշակառուների և  գերազանցությամբ ավարտածների քանակը կլինի ավելին, քան պետության կողմից տրամադրված պետական պատվերի և նպատակային տեղերը:

Որակյալ և կրթված մասնագետը միշտ էլ պահանջված է, և համալսարանը մշտապես աջակցելու է իր ուսանողներին՝ հասանելի կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելով։

Նշենք նաև, որ բուհն այս տարի ունի 3 անվանական կրթաթոշակառուներ և 6 գերազանց առաջադիմություն ունեցող ապագա ստոմատոլոգներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]