Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Լևոն Ջուլֆալակյանը աշխարհի առաջնությունը բարդ որակեց  


ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ամփոփեց աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքները:

«Հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը 8 քաշային կարգից 4-ում պայքարում էր մեդալների համար: Սակայն միայն երկու մեդալ նվաճեցինք: Այս աշխարհի առաջնությունն իրոք լուրջ և բարդ մրցապայքարում անցավ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ջուլֆալակյանը:

Մարզիչը փաստեց, որ թիմային հաշվարկում թիմը գրավեց 6-րդ տեղը: Եթե Ալեքսանյանը մասնակցեր գոտեմարտին և հաղթեր, կգրավեին 4-րդ տեղը: «Թեպետ մեզ նման փոքր երկրի համար աշխարհի առաջնությունում 6-րդ տեղը վատ արդյունք չէ: Սակայն մենք կարող էինք ավելին անել: Մեր մարզիկները շատ նպատակասլաց են»,-ասաց նա:

Ջուլֆալակյանի խոսքով` այս առաջնությունում լավ հանդես եկան երիտասարդ ըմբիշները: «Արթուր Շահինյանը բոլորիս ուրախացրեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճելով»,-ասաց նա:

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի թիմը տարին կավարտի հավաքով, որը կանցկացվի Ծաղկաձորում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ