1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վարկավորման տոկոսադրույքների նվազումը պայմանավորված է ավանդների տոկոսադրույքների նվազմամբ

Վարկավորման տոկոսադրույքների նվազումը պայմանավորված է ավանդների 
տոկոսադրույքների նվազմամբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին Հայաստանում վարկավորման տոկոսադրույքները նվազել են, ինչը պայմանավորված է ավանդների տոկոսադրույքների նվազման հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:

«Եթե համեմատենք այլ երկրների հետ, կտեսնենք, որ ավանդների և վարկերի տոկոսադրույքների տարբերությունը նվազագույններից է: Կա մի սահման, որից ներքև բանկերը չեն կարող իջեցնել տոկոսադրույքները»,- նշեց Դարբինյանը և հավելեց, որ անվճար գումար հնարավոր չէ տրամադրել:

ԿԲ խորհրդի անդամն ընդգծեց, որ կապիտալի շուկան դեռևս բավականաչափ զարգացած չէ, սակայն բնակչության՝ ներդրումներ անելու ակտիվությունն ավելանում է պետական պարտատոմսերի մեջ:

«Վերջին տարիներին այս ուղղությամբ բնակչությունը, ինչպես նաև բանկերն ու ներդրումային ընկերությունները բավականին ակտիվացել են»,- շեշտեց Դարբինյանը:

Եզրափակելով խոսքը՝ նա հավելեց, որ դա պայմանավորված է պետության կողմից թողարկվող արժեթղթերի նկատմամբ վստահության աճով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]