Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արթուր Ալեքսանյանը դեռևս չի հետազոտվել

Արթուր Ալեքսանյանը դեռևս չի հետազոտվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, աշխարհի  և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վնասվածքի լրջության մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «Արթուր Ալեքսանյանը մրցաշարի մեկնարկում կողային վնասվածք ստացավ, սակայն մինչ այդ էլ այլ վնասվածք ուներ: Արթուրը երրորդ տեղի համար գոտեմարտին չմասնակցեց, քանի որ նախավարժանքին արդեն հասկացել էինք, որ մեջքի վնասվածքի պատճառը լուրջ է: Նա ևս մի քանի օր կհանգստանա: Սակայն, դեռևս վերջնական ընդհանուր հետազոտություն չի անցել և  վնասվածքի լրջության հետ կապված ոչ մի բան հայտնի չէ»,-ասաց մասնագետը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չներկայացավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտին: Հետագայում պարզ դարձավ, որ մարզիկը լուրջ խնդիրներ ունի մեջքի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]