Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հնդկաստանում կառուցել են աշխարհի ամենաբարձր արձանը

Հնդկաստանում կառուցել են աշխարհի ամենաբարձր արձանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հոկտեմբերի 31-ին բացել Է աշխարհի ամենաբարձր արձանը՝ հնդկական ազգային-ազատագրական շարժման գործիչ Վիլաբհայի Փաթելի (1875 – 1950) հուշարձանը: Բացման արարողությունը, որը հեռարձակել են Հնդկաստանի բոլոր հեռուստաալիքները, կայացել Է երկրի հյուսիս- արեւմուտքի Գուջարաթի նահանգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են շինարարության գրասենյակում, արձանն ստացել Է Միասնության արձան պաշտոնական անվանումը, դրա բարձրությունը կազմել Է 182 մետր, իսկ պատվանդանի հետ կառույցի ընդհանուր բարձրությունը՝ 240 մետր: Այդ արձանը գրեթե կրկնակի բարձր Է Նյու Յորքի Ազատության արձանից: Նախագծի գլխավոր հեղինակն Է հնդիկ հայտնի քանդակագործ Ռամ Վանջի Սութարը:

Հուշարձանի նախագծումը տեւել Է 13 ամիս՝ կառուցումը՝ 33 ամիս: Փաթելի պատկերաքանդակի, որը կարծես քայլում Է ջրամբարի ջրի վրայով, ներսում տեղակայված են երկու արագընթաց վերելակներ: Շուրջ 150 մետր բարձրության վրա սարքավորված Է դիտապատշգամբը, որը կարող Է միաժամանակ ընդունել 200 զբոսաշրջիկների: Հուշարձանի պատվանդանի մոտ բացվել Է քաղաքական գործչին նվիրված թանգարան:

Փաթելի արձանի եւ պատվանդանի կառուցման համար օգտագործվել Է 210 հազար խորանարդ մետր բետոն, 18,5 հազար տոննա մետաղե կառուցատարր, այդ թվում՝ 6,5 հազար տոննա ամրանային պողպատ: Արձանը կարող Է դիմանալ ժամում մինչեւ 180 կիլոմետր արագությամբ փոթորկալից քամու եւ մինչեւ 6,5 մագնիտուդով երկրաշարժի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]