Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը իրականացրել է հերթական սոցիալական ծրագիրը հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար

Երևանի քաղաքապետարանը իրականացրել է հերթական սոցիալական ծրագիրը 
հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների   
համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը և «Փրկություն» հասարակական կազմակերպությունն իրականացրել են հերթական սոցիալական ծրագիրը՝ հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների   համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Բացահայտիր 2800-ամյա մայրաքաղաքը» ծրագրի շրջանակում ավելի քան 50 երեխա հնարավորություն է ունեցել «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսով շրջելու Երևանի փողոցներով, բացահայտելու մայրաքաղաքի տեսարժան վայրերն ու ծանոթանալու նրա պատմությանն ու մշակույթին:

Ծրագրի նպատակն է սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված երեխաներից յուրաքանչյուրին, անկախ  սոցիալական վիճակից, ընդգրկել  հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Այս դեպքում ծրագիրը նվիրված էր մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]