Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Facebook-ի ամսական լսարանը հասել Է 2,27 մլրդ մարդու

Facebook-ի ամսական լսարանը հասել Է 2,27 մլրդ մարդու

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում Facebook-ի օգտատերերի թիվը գերազանցել Է 2,27 միլիարդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է ընկերության երրորդ եռամսյակի վերաբերյալ հոկտեմբերի 30-ին հրապարակված կորպորատիվ հաշվետվությունը, ընկերություն, որին պատկանում Է համանուն սոցիալական ցանցը:

Ինչպես հետեւում Է փաստաթղթերից, 2017 թվականի երրորդ եռամսյակի համեմատությամբ նշված ցուցանիշն ավելացել Է 10 տոկոսով: Խոսքը վերաբերում Է նրանց, ովքեր սոցցանց են մտնում ամսական մեկ անգամից ոչ պակաս: Ընդ որում՝ սեպտեմբերին առնվազն 1,49 մլրդ մարդ օրական գոնե մեկ անգամ օգտվել Է Facebook-ից: Այդ ցուցանիշը անցյալ տարվա հաշվետու շրջանի գնահատումների համեմատությամբ աճել Է 9 տոկոսով:

Ընկերությունում նաեւ ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ, իր տվյալներով, աշխարհում ավելի քան 2,6 մլրդ մարդ ամսական գոնե մեկ անգամ օգտվում Է իր ծառայություններից որեւԷ մեկից: Այդ ցուցակում, Facebook-ից բացի, ներառված են Instagram սոցցանցը, ինչպես նաեւ հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման Messenger եւ WhatsApp հավելվածները: Facebook-ի տվյալներով, ավելի քան 2 միլիարդ Է նրանց թիվը, ովքեր դա անում են օրական գոնե մեկ անգամ:

Ընկերությունը նաեւ հայտնել Է, որ եռամսյա ժամանակաշրջանում, որն ավարտվել Է սեպտեմբերի 30-ին, իր զուտ շահույթը կազմել Է 1,76 դոլար՝ մեկ բաժնետոմսի հաշվով կամ միագումար 5,14 մլրդ դոլար: Այն 2017 թվականի երրորդ եռամսյակի ցուցանիշների համեմատությամբ աճել Է 9 տոկոսով: Այն ժամանակ շահույթը կազմել Էր 4,71 մլրդ դոլար: Վերջին հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով՝ ընդհանուր հասույթը գերազանցել Է 13,73 մլրդ դոլարը, մեծ մասամբ դրանք գովազդից ստացված եկամուտներն են: 2017 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով՝ այդ ցուցանիշը հասել Էր 10,33 մլրդ դոլարի: Այդպիսով՝ դրա աճը կազմել Է 33 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]