Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվրամիությունը հետեւում Է Իրանի եւ Դանիայի դիվանագիտական կոնֆլիկտին

Եվրամիությունը հետեւում Է Իրանի եւ Դանիայի դիվանագիտական կոնֆլիկտին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ուշադիր հետեւում Է Իրանի եւ Դանիայի դիվանագիտական կոնֆլիկտին՝ կապված ենթադրյալ հարձակման հետ, որը Դանիայի տարածքում փորձել են կազմակերպել իրանական հատուկ ծառայությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը:

«Մենք ուշադիր հետեւում ենք իրադարձություններին եւ կապի մեջ ենք Դանիայի իշխանությունների հետ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար»,- ասել Է նա:

Հոկտեմբերի 30-ին Դանիայի անվտանգության ոստիկանությունը հայտարարել Էր, որ Իրանի հետախուզությանը կասկածում Է Իսլամական Հանրապտությունում գործող «Ահվազի ազատագրման համար պայքարի արաբական շարժում» անջատողական խմբավորման առաջնորդի վրա հարձակում կազմակերպելու մեջ: Այդ կապակցությամբ հոկտեմբերի 21-ին Նորվեգիայի ծագումով իրանցի քաղաքացի Է բերման ենթարկվել Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում: Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենը հանդիպման Է կանչել Կոպենհագենում Իրանի դեսպան Մորթեզ Մորադիանին եւ բացատրություն պահանջել թագավորության տարածքում իրանական հետախուզության անօրինական գործունեության վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ:

Ավելի ուշ Իրանի արտաքին քաքական գերատեսչությունը մերժել Է խմբավորման առաջնորդի վրա հարձակում նախապատրաստելու վերաբերյալ Դանիայի անվտանգության ոստիկանության մեղադրանքը: Բացի այդ, Դանիայի ԱԳ նախարարը մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ երկրի ԱԳ նախարարությունը կոնսուլացիաների համար հետ Է կանչում Իրանում իր դեպանին: Կոպենհագենը նաեւ ձգտելու Է հասնել այն բանին, որ Եվրամիությունը նոր պատժամիջոցներ սահմանի Թեհրանի դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]