Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական 
կոմիտեի նիստին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 26-ին Ալմաթիում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ - զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախագահությամբ անցկացվել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել ՀԱՊԿ հավաքական անվտանգության, մասնավորապես՝ կովկասյան և կենտրոասիական տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հարցերի շուրջ։

Քննարկմանը հատուկ ուշադրության են արժանացել տաջիկա-աֆղանական սահմանին ձևավորվող իրավիճակին, ռազմական անվտանգության սպառնալիքներին և ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջանում հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության կազմակերպմանն առնչվող հարցեր:

Ռազմական կոմիտեի նիստի շրջանակում կայացել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի առանձին հանդիպումը Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ - զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մ. Մայկեևի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]