Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

Վերջին 40 տարվա ընթացքում մարդկությունը ոչնչացրել Է մոլորակի կենդանիների 60 տոկոսը

Վերջին 40 տարվա ընթացքում մարդկությունը ոչնչացրել Է մոլորակի կենդանիների 60 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկությունն սկսած 1970-ական թվականներից ոչնչացրել Է կաթնասունների, թռչունների, սողունների եւ ձկների 60 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Guardian-ը՝ վկայակոչելով Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հաշվետվությունը:

WWF-ի՝ Լոնդոնի կենդանաբանական ընկերության հետ համատեղ պատրաստած Կենդանի մոլորակի ինդեքսը ցույց Է տալիս, որ 1970-ից մինչեւ 2014 թվականը մոլորակը զրկվել Է տեսակների 60 տոկոսից. չորս տարի առաջ այս ցուցանիշը կազմում Էր 52 տոկոս: Կաթնասունների առնվազն 300 տեսակ լիովին անհետացել Է մարդու որսի հետեւանքով: Օվկիանոսներն, ընդհակառակը, լեփ-լեցուն են ձկներով, բայց դրանց կեսն աճեցվում Է արհեստականորեն:

Ամենաաղետալի վիճակը Հարավային եւ Կենտրոնական Ամերիկայում Է, որտեղ ողնաշարավորների պոպուլյացիան 89 տոկոսով կրճատվել Է վայրի անտառների մշտական ոչնչացման պատճառով: Յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անհետանում Է արեւադարձային սավաննայի մի մասը՝ Լոնդոնի չափով: Հետազոտողները գտնում են, որ ընդամենը քաղաքակրթության պատմության ընթացքում բնաջնջվել են կաթնասունների 83 տոկոսը եւ բոլոր բույսերի կեսը: Նույնիսկ եթե տեսակների ոչնչացումն այսօր դադարեցվի, բնությանը 5 – 7 միլիոն տարի կպահանջվի վերականգնվելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]