Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մասիս Մայիլյանն ընդունել է բելգիացի խորհրդարանական Ժան-Ժակ Ֆլաոյի գլխավորած պատվիրակությանը

Մասիս Մայիլյանն ընդունել է բելգիացի խորհրդարանական Ժան-Ժակ Ֆլաոյի 
գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի  30-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ Ժան-Ժակ Ֆլաոյի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերի խնդրանքով ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթություները, մասնավորապես, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և համագործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը։

Մասիս Մայիլյանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային գործընթացներում հանրապետության ներգրավման և արտերկրում Արցախի մասին իրազեկվածության աստիճանի բարձրացման գործում։ Այս համատեքստում նա կարևորել է Բելգիայի Ֆլամանդական և Բրյուսելի Վալոնական խորհրդարաններում Արցախի հետ բարեկամության խմբի և բարեկամության շրջանակի ստեղծումը, ինչը հնարավորություն է ընձեռնում ընդլայնել Արցախի միջազգային համագործակցության շրջանակները։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Բելգիայի հետ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։

Հանդիպմանը ներկա են եղել ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ներկայացուցիչները՝ հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանի գլխավորությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]