Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է Լորդ Արա Դարզիին

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է Լորդ Արա Դարզիին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 29-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Լոնդոնի կայսերական քոլեջի Համաշխարհային առողջապահական նորարարությունների ինստիտուտի ղեկավար, հայազգի Լորդ Արա Դարզիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը: 

Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը ասաց, որ ուրախ են Հայաստան Լորդ Դարզիի հերթական այցելության կապակցությամբ և երախտապարտ՝ տարիներ շարունակ երկրին ցուցաբերած աջակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լորդ Դարզին նշեց, որ զարգացման այս նոր փուլում Հայաստանի առջև լայն հնարավորություններ են բացվում և հենվելով այլ երկրների փորձի վրա՝ հնարավոր է թռիչքային առաջընթաց ապահովվել:

Տիգրան Ավինյանը նշեց, որ, հաշվի առնելով Լորդ Դարզիի մեծ փորձը առողջապահական համակարգի բարեփոխումների և առողջապահությունում նորագույն տեխնոլոգիաների ու նորարարությունների կիրառման առումով, նա կարող է մեծապես նպաստել կառավարության նախաձեռնած բարեփոխումների օրակարգի իրականացմանը: Ի պատասխան Լորդ Դարզին ասաց, որ պատրաստ է իր ներդրումը ունենալ այս գործընթացում, հավելելով, որ տարբեր երկրների առողջապահական համակարգերի առջև ծառացած մարտահրավերների մեծ մասը միևնույն բնույթն ունեն:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի գործունեության շրջանակներում համագործակցել առողջապահական բարեփոխումների և հանրային քաղաքականության բարելավման համար իրականացվող վարքագծային ուսումնասիրությունների հարցերով: Այս համատեքստում քննարկվեց նաև Հայաստանի՝ վարքագծային ուսումնասիրությունների ոլորտում տարածաշրջանային առաջնորդ դառնալու հնարավորությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]