Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆրանսիացի թոշակառուն պլանավորում Է տակառով լողանցել Ատլանտյան օվկիանոսը. Parisien

Ֆրանսիացի թոշակառուն պլանավորում Է տակառով լողանցել Ատլանտյան օվկիանոսը. Parisien

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 72-ամյա թոշակառու Ժան Ժակ Սավենը՝ Ժիրոնդի դեպարտամենտից, պատրաստվում Է փայտե մեծ տակառով կտրել-անցնել Ատլանտյան օվկիանոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Parisien թերթը:

«Գաղափարը հղացա, երբ կարդացի նավասպորտի ֆրանսիացի հռչակավոր վարպետ Ալեն Բոմբերի «Նավից դուրս իմ կամքով» գիրքը: Դրա եզրափակիչ մասում նա հիշատակում Է տակառով նավարկության գաղափարը: Բոմբերն ինքն Էր ցանկանում նման նավարկություն կատարել, սակայն այդպես Էլ չի իրականացել իր մտահղացումը»,- հայտնել Է Ժան Ժակ Սավենը:

Թոշակառուին եռամսյա նավարկություն Է սպասում: Տակառը կլողա սոսկ քամու եւ ծովային հոսանքների հաշվին: Այն պետք Է 5 հազար կիլոմետր անցնի Կանարյան կղզիների եւ Կարիբյան ավազանի միջեւ: Ներկայում Սավենը փորձնական նավարկություն Է կատարում Արկաշոնի ծոցում՝ Ֆրանսիայի հարավ – արեւմուտքում:

Տակառը հատուկ պատվերով պատրաստել Է տեղական տակառագործական ձեռնարկություններից մեկը: Տակառի վերին մասում տեղակայված են արեւամարտկոցներ: Ներսում՝ ձախ կողի մոտ, պտուտակներով ամրացված Է մահճակալը, կենտրոնում գտնվում Է Էլեկտրոնային քարտեզը, աջ կողի մոտ՝ փոքրիկ խոհանոցը: Տակառը հանդերձված կլինի արբանյակային հեռախոսով եւ Էլեկտրոնային փարոսով, որը թույլ կտա ցամաքից հետեւել դրա տեղափոխությանն Ատլանտյան օվկիանոսում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]