Բակո Սահակյանը ծանոթացել է Ստեփանակերտի Հրապարակին հարակից փողոցներում իրականացվող շենքերի բարեկարգման աշխատանքներին
14:49, 30 Հոկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին այցելել է Ստեփանակերտի Հաղթանակի հրապարակ եւ ծանոթացել հրապարակին հարակից փողոցներում իրականացվող շենքերի բարեկարգման աշխատանքներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նշել է, որ մայրաքաղաքի բարեկարգումը կրելու է շարունակական բնույթ՝ երախտագիտություն հայտնելով այս գործընթացում ներգրավված բարերարներին:
Նախագահին ուղեկցում էին քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում