Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը ներկա է գտնվել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը

Բակո Սահակյանը  ներկա է գտնվել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին ներկա է գտնվել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր շնորհավորական ելույթում նախագահը նշել է, որ կառույցի աշխատակիցներն իրականացնում են կարեւոր եւ պատասխանատու աշխատանք՝ յուրաքանչյուր վայրկյան պատրաստ լինելով արձագանքել տարբեր արտակարգ իրադարձությունների, օգնության հասնել մեր քաղաքացիներին, լուծել բազմաբնույթ խնդիրներ: «Դա պահանջում է համապատասխան մասնագիտական պատրաստվածություն, հմտությունների եւ ունակությունների կատարելագործում, ոլորտին առնչվող նորարարությունների կիրառում, համակարգի կենտրոնական եւ տարածքային կառույցների հետ սերտ կապի ապահովում, համակարգված փոխգործակցություն բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ», - իր խոսքում շեշտել է երկրի ղեկավարը:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում արտակարգ իրավիճակների պետական ծառայության գործունեությունը, եւ այս տարիների ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել գերատեսչության աշխատանքային պայմանների բարելավման, նյութատեխնիկական բազայի արդիականացման, աշխատակիցների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաեւ պարգեւատրման արարողություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]