Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանի նախագահի շարժական հեռախոսը կփոխեն գաղտնալսում հայտնաբերելու պատճառով

Իրանի նախագահի շարժական հեռախոսը կփոխեն գաղտնալսում հայտնաբերելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի շարժական հեռախոսը գաղտնալսել են, ուստի ապարատը հարկադրված կփոխեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԻՍՆԱ լրատվական գործակալությանը հայտնել Է Իրանի Քաղաքացիական պաշտպանության կազմակերպության ղեկավար բրիգադային գեներալ Ռըզա Ջալալին:

Նրա խոսքով՝ Իրանի նախագահի հեռախոսը գաղտնալսել են վերջերս: Սակայն նա չի ճշտել, թվ ով Է կանգնած դրա հետեւում եւ թե ինչ տեղեկատվություն կարող Էին ստանալ լրտեսները:

Ջալալին նշել Է, որ Ռոուհանիի հեռախոսը մոտ ժամանակներս կփոխեն ավելի անվտանգ սարքով: Բացի դրանից, նա հայտարարել Է, որ Իրանը չեզոքացրել Է StuxNet համակարգչային վիրուսի նոր տարբերակը: «Վերջերս մենք StuxNet-ի նոր սերունդ հայտնաբերեցինք, որը բաղկացած Էր մի քանի մասից… եւ փորձում Էր ներթափանցել մեր համակարգեր»,- մեջբերում Է Ջալալիի խոսքը ԻՍՆԱ-ն: StuxNet-ը վիրուսային ծրագիր Է, որը նպատակամիտված Է դեպի Microsoft Windows գործառական համակարգով համակարգիչները: Ենթադրություն կա, որ StuxNet-ն իրենից ներկայացնում Է Իսրայելի եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների մշակումն՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրի դեմ: Այսպես, 2010 թվականին StuxNet համակարգչային վիրուսի միջոցով կանգնեցվել Էին Իրանի ուրանային վառելիքի հարստացման ցենտրիֆուգները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]