Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵՄ-ն նախատեսում է ներդրում կատարել Հայաստանի հյուսիսային մարզերում

ԵՄ-ն նախատեսում է ներդրում կատարել Հայաստանի հյուսիսային մարզերում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի առաջընթացին: ՀՀ ներկայիս կառավարության հետ քննարկվում է հյուսիսային մարզերում օրգանական գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու վերաբերյալ ծրագիր:

«Արմենպրես»-ի   հաղորդմամբ՝ Վայոց ձորի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենամեծ դոնորը: Մենք հանձն ենք առել շարունակել այդ աջակցությունը: Մենք հավատում ենք, որ Հայաստանի օրգանական գյուղատնտեսությունը կարող է մեծ առաջընթաց ապահովել Հայաստանի համար, հավատում ենք, որ հայկական գյուղմթերքը կարող է տարբեր երկրների շուկաներ մուտք գործել: Մենք նոր կառավարության հետ քննարկումներ ունենք, որոնք վերաբերում են 2018 թ. գյուղատնտեսական ռազմավարությանը: Գյուղատնտեսական ոլորտը առաջնային հարցերից մեկն է: Մենք քննարկում ենք տարբեր գաղափարներ, այդ թվում նաև Հայաստանի հյուսիսային մարզերում՝ Տավուշում, Շիրակում և Լոռիում օրգանական գյուղատնտեսական ոլորտում ներդրումներ կատարելու մասին հարցը»,-ասաց Սվիտալսկին ու հույս հայտնեց, որ մոտակա ամիսներին կավարտեն այդ քննարկումները:

«Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ԵՄ ծրագիրը մոտենում է ավարտին, սակայն Սվիտալսկին վստահեցրեց, որ կշարունակեն աջակցել Հայաստանին՝ առաջընթացի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]