Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

ԱՀ ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հոկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ նախագահի տեղակալի, խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հանձնաժողովային քննարկումներում դրական եզրակացություն ստացած օրինագծերի վերաբերյալ մշտական հանձնաժողովների նախագահները տվել են համապատասխան պարզաբանումներ:

ԱԺ նախագահի ներկայացմամբ՝ առաջիկա լիագումար նիստի օրակարգում ընդգրկվել են նաև Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին և  Արցախի Հանրապետության մարդու իրավունքների  պաշտպան  նշանակելու մասին պարտադիր քննարկման ենթակա երկու հարցերը:

Ամփոփելով աշխատանքային խորհրդակցության արդյունքները՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ ԱԺ 8-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին ժամը 11:00-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ