Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

Արմեն Ռուստամյանը բացառում է ԸՕ բարեփոխումների փաթեթը չընդունելու ուղղությամբ  ՀՅԴ-ի սաբոտաժը

Արմեն Ռուստամյանը բացառում է ԸՕ բարեփոխումների փաթեթը չընդունելու 
ուղղությամբ  ՀՅԴ-ի սաբոտաժը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծերի փաթեթը չընդունելու համար  ՀՅԴ-ի կողմից սաբոտաժ չի եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին լրագրողներին վստահեցրեց մասին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այն բանից հետո, երբ հոկտեմբերի 29-ին երկրորդ անգամ գումարված արտահերթ նիստում  Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կրկին չստացավ բավարար ձայներ

«Եթե մի բան երկու անգամ չի ստացվում, նշանակում է, որ ինչ-որ բան սխալ է արվել: Քանի որ դրած էր դեկտեմբեր ամիսը եւ ամեն ինչ հարմարեցվում է դրան, այսպիսի բաներ պետք է տեղի ունենան: Հիմնական պատճառը թողած` ուրիշ տեղեր են ման գալիս: Ի՞նչ սաբոտաժ, եթե մեր 7 հոգուց 5 հոգին կողմ է քվեարկել: Եթե սա սաբոտաժ է համարվում, որ հարյուր տոկոսանոց մասնակցություն չկա, ուրեմն բոլոր այն օրենքները, որտեղ 105 հոգով չեն քվեարկել, սաբոտաժ է եղել: Ակնհայտ է, չէ՞, որ սաբոտաժի մեղադրանքը օդից վերցրած է»,-ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ եթե իրենց երկու պատգամավորներ չեն եկել, ուրեմն անձնական պատճառներ են ունեցելՌուստամյանը չի կարողացել իրենց հետ կապ հաստատել, իրենք կբացատրեն, թե ինչ խնդիրներ կան, սակայն նրանցից մեկը նախորդ անգամ քվեարկել էր:

Հարցին` արդյոք իրենց առաջարկները չընդունելու համար չէին ներկայացել նիստին, Ռուստամյանն ասաց, որ նախապես էլ ասել են, որ նախագծին համահեղինակ չեն կարող լինել, քանի որ իրենց առաջարկները չեն ընդունվել: «Մենք ասել էինք, որ կողմ ենք քվեարկելու, քանի որ առաջընթաց կա: Հիմա մենք մեղավոր ե՞նք, որ ամբողջ կազմով չենք եղել: Այդ  ձայն պակասելը նշանակում էր, որ նախագիծը պետք է բոլորի հետ համախոհությամբ անցներ: Մեր կողմից մեկ հոգի էլ կողմ քվեարկի, դա կնշանակի, որ ՀՅԴ-ն իր տեսակետը հայտնել է: Անպայման պե՞տք է 100 տոկոսանոց լինի մասնակցությունը»,-ասաց Ռուստամյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք բացակա պատգամավորները պատասխանատվության կեթնարկվե՞նՌուստամյանը ասաց, որ կտեսնեն, թե ինչ անձնական խնդիրներ են եղել, հարգելի են, թե՝ ոչ, ըստ դրա որոշում կկայացնեն:

ՀՀ ազգային ժողովում երկրորդ անգամ գումարված արտահերթ նիստում  Ընտրական      օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կրկին չստացավ բավարար ձայներԲարեփոխումների փաթեթին կողմ քվեարկեց 62 պատգամավորդեմ՝ 2 պատգամավորձեռնպահ  պատգամավոր չկարՓաթեթի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայնՀՅԴ-ից բացակա էին երկու պատգամավոր:

Ալեն Սիմոնյանը ԸՕ բարեփոխումների փաթեթի չընդունումից հետո նշել էր, որ կան կոնկրետ անձինք, ովքեր սաբոտաժ են անում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]