Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրամիությունը գործարկեց քվանտային համակարգչի ստեղծման ծրագիրը

Եվրամիությունը գործարկեց քվանտային համակարգչի ստեղծման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը գործարկել Է 1 մլրդ եվրո ծավալով քվանտային տեխնոլոգիաների զարգացման ծրագիրը եւ նպատակ Է դնում Եվրոպան առաջիկա տարիներին աշխարհի առաջատարը դարձնել այդ ոլորտում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 29-ին այդ մասին հայտնել Է Եվրահանձնաժողովը:

Նախաձեռնությունը գործարկվել Է Վիեննայում կայացած միջոցառմանը, որը կազմակերպվել Էր ԵՄ-ի խորհրդում ավստրիական նախագահության կողմից: «Ծրագիրը հաջորդ տասը տարվա ընթացքում կֆինանսավորի քվանտային տեխնոլոգիաների 5 հազարից ավելի եվրոպացի առաջատար հետազոտողների եւ կձգտի Եվրոպան դարձնել երկրորդ քվանտային հեղափոխության առաջատարը»,-ասված Է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ: Որպես երկարաժամկետ խնդիր Է դրված Եվրոպայում այսպես կոչված քվանտային ցանցի ձեւավորումը, որում միմյանց հետ կապված կլինեն այդ տեխնոլոգիայի վրա հիմնված համակարգիչները ու հաղորդակցական ցանցերը: Սկզբնապես պլանավորվում Է 132 մլն եվրո ընդհանուր գումարով 20 նախագիծ ֆինանսավորել «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակներում, իսկ 2021 թվականից սպասվում Է եւս 130 նախագծի ֆինանսավորում: Ընդհանուր բյուջեն կարող Է հասնել 1 մլրդ եվրոյի:

«Քվանտային տեխնոլոգիաների ֆլագման» նախաձեռնությունը» կդառնա ապագայում քվանտային տեխնոլոգիաների զարգացման գործում առաջատարության գծով Եվրոպայի ռազմավարության անկյունաքարը: Քվանտային համակարգիչները կարող են զգալիորեն մեծացնել հաշվարկների արագությունը, եւ Եվրոպային անհրաժեշտ Է միավորել իր ջանքերը առաջին ֆունկցիոնալ քվանտային համակարգիչների համար շարունակվող մրցավազքում»,-հայտարարել Է թվային տնտեսության եւ հասարակության հարցերով եվրակոմիսար Մարիա Գաբրիելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am