Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ ԱԳՆ-ում պատմել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցության հետեւանքների մասին

ՌԴ ԱԳՆ-ում պատմել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցության հետեւանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ին Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցությունը վիթխարի տնտեսական խնդիր կդառնա Ռուսաստանի համար, հարկ կլինի պաշտպանության գոտի կառուցել Սոչիի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը: «Ի՞նչ կլինի, եթե Ուկրաինան եւ Վրաստանն անդամակցեն ՆԱՏՕ-ին: Մեզ համար դա վիթխարի ռազմական եւ տնտեսական խնդիր կլինի»,- ասել Է նա «Վալդայ» ակումբի քննարկումների հարթակում:

Կելինը հավելել Է, որ ռուսական կողմն ստիպված կլինի «պաշտպանության գոտի կառուցել Սոչիի մերձակայքում», ինչպես նաեւ «ծախսել վիթխարի միջոցներ», հաղորդել Է ՌԻԱ Աովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]