Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների հավաքականները Եվրոպայի առաջնությունում նվաճել են 34 մեդալ

Ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների հավաքականները Եվրոպայի առաջնությունում 
նվաճել են 34 մեդալ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Զամոսկ քաղաքում կայացած մինչև 20 (Մ20) և մինչև 23 տարեկանների (Մ23) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 34 մեդալ, որից 13 ոսկե, 10 արծաթե և 11 բրոնզե: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մ20 ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ են դարձել Արմեն Գրիգորյանը (69 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (77 կգ), Սամվել Բաբակյանը (94 կգ), Արփինե Դալալյանը (+90 կգ) և Վարազդատ Լալայանը (+105 կգ)։ Արսեն Մարտիրոսյանը (105 կգ) դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր: Մ23 ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոններ են դարձել Տաթև Հակոբյանը (90 կգ), Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), որը սահմանել է նաև Եվրոպայի ռեկորդ, Հակոբ Մկրտչյանը (94 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ)։ Իզաբելլա Յայլյանը (63 կգ) դարձել է արծաթե մեդալակիր: 

Մ20 հավաքականի կազմում Լեհաստան էին մեկնել 90 կգ քաշային Դիանա Աղաբեկյանը, +90 կգ քաշային Արփինե Դալալյանը, 56 կգ քաշային Համլետ Մնացականյանը, 69 կգ քաշային Արմեն Գրիգորյանը, 77 կգ քաշային Արա Աղամյանը, 77 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, 94 կգ քաշայիններ Կարեն Ավագյանը և Սամվել Բաբակյանը, 105 կգ քաշային Արսեն Մարտիրոսյանը և +105 կգ քաշային Վարազդատ Լալայանը: 

Մ23 տարեկանների պայքարում Հայաստանը ներկայացրել են 63 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը, 77 կգ քաշային Ժորժ Եղիկյանը, 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 94 կգ Հակոբ Մկրտչյանը և +105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը: Մարզիկները մրցավայր էին մեկնել ծանրամարտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ: 

Նշենք, որ առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Սիմոն Մարտիրոսյանը, իսկ ծանրամարտի Հայաստանի Մ20 հավաքականը թիմային հաշվարկով գրավել է 2-րդ տեղը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]