Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի պատմության թանգարանը կմասնակցի Լոնդոնի Բրիտանական թանգարանում բացվող միջազգային ցուցահանդեսին

Հայաստանի պատմության թանգարանը կմասնակցի  Լոնդոնի Բրիտանական 
թանգարանում բացվող միջազգային ցուցահանդեսին

Լոնդոնի Բրիտանական թանգարանում 2018 թ. նոյեմբերի 8-ին կբացվի «Ես եմ Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա» խորագրով միջազգային ցուցահանդեսը, որը կգործի մինչև 2019 թվականի փետրվարի 24-ը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսին կներկայացվի 200 նմուշ. 120-ը Բրիտանական թանգարանի  հավաքածուից, իսկ 80-ը կփոխառվեն Հայաստանի պատմության թանգարանից, Փարիզի, Բեռլինի, Սանկտ Պետերբուրգի, Վատիկանի և Նիկոզիայի հայտնի թանգարաններից: 

Հայաստանի պատմության թանգարանը ցուցահանդեսին կներկայանա ուրարտական արվեստի 10 բացառիկ նմուշներով, որոնք, ըստ Բրիտանական թանգարանի մասնագետների և ներկայիս ցուցահանդեսի համակարգող Գարետ Բրերետոնի, առանձնահատուկ կարևորություն ունեն իրենց ցուցադրության համար՝ որպես բացառիկ և արժեքավոր վկայություն այդ ժամանակաշրջանում տարածաշրջանի` Ասորեստանի, Արևմտյան Իրանի և խեթական պետությունների արվեստի ու մշակույթի համատեքստում:

Հայաստանի պատմության թանգարանի մասնակցությունն այս ցուցահանդեսին աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկում՝ Լոնդոնի Բրիտանական թանգարանում, Հայաստանի և հայկական մշակութային ժառանգության արժևորման և հանրահռչակման բացառիկ հնարավորություն է:    

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]