1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանում մեկնարկեց «Նախագծելով էվոլյուցիան» ինովացիոն ֆորումը. Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահը

Երևանում մեկնարկեց «Նախագծելով էվոլյուցիան» ինովացիոն ֆորումը. Բացման 
խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 20 երկրների գիտական և տեխնոլոգիական կենտրոնների ներկայացուցիչները հոկտեմբերի 29-30-ը Երևանում կմասնակցեն «Նախագծելով էվոլյուցիան» ինովացիոն ֆորումին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆորումը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ: Հոկտեմբերի 20-ին բացման արարողությանը հյուրերին ողջունեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ինձ շատ է դուր գալիս այսօրվա վերնագիրը, մենք պետք է այդ էվոլյուցիոն զարգացման մասը լինենք: Էվոլյուցիոն հեղափոխությունները սկզբում տեղի են ունեցել հարյուր տարին մեկ, հետո դարձել 50, 30 տարին մեկ, շուտով կդառնա 10, հետո 3 և 1 տարին մեկ: Մարդկությունը և հատկապես քաղաքակրթության դարպասը պահողները պետք է պատրաստ լինեն դրան: Էվոլյուցիան անսահման է, մենք դրա մի փոքր մասն ենք միայն բացահայտել»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Գլոբալ ինովացիոն ֆորումը Հայաստանում անցկացվում է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից` Սփյուռքահայ գիտական ասոցիացիայի աջակցությամբ: Միջազգային ֆորումը համախմբելու է արհեստական բանականության, ռոբոտիկայի ու ինքնավար համակարգերի, կենսաբանության և տվյալագիտության առաջատար մասնագետների, գործարարների, գիտնականների, նորարարների աշխարհի մոտ 20 երկրի գիտական և տեխնոլոգիական կենտրոններից:

Գլոբալ ինովացիոն ֆորումը ներառում է եռօրյա հագեցած ծրագիր հետևյալ հիմնական ուղղություններով.

  1. Կենսաբանական նվաճումները` կենսանյութերի մասին գիտություն, գենետիկա և գենոմիկա
  2. Բանականության ապագան` արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, ռոբոտիկա և ինքնավար համակարգեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]