1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ինդոնեզիայի փրկարարները Boeing-ի ստորջրյա որոնումներ են սկսել 35 մետր խորության վրա. Detik

Ինդոնեզիայի փրկարարները Boeing-ի ստորջրյա որոնումներ են սկսել 35 մետր 
խորության վրա. Detik

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ձեռնամուխ են եղել Lion Air ավիաընկերության ինքնաթիռի որոնումներին, որն աղետի Է ենթարկվել Ճավա կղզու ափի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 29-ին հայտնել Է Detik լրատվական պորտալը: «Ապարատները խորասուզվում են մոտավորապես 30-35 մետր, որտեղ, ինչպես ենթադրվում Է, կարող Է գտնվել ինքնաթիռը»,-նշել են Որոնման եւ փրկման ազգային գործակալությունում:

Boeing-737-ի կործանման վայրը Ճավայի ծովում Է՝ երկրի խոշորագույն կղզու՝ Ճավայի արեւմտյան ափի մերձակայքում: Ինչպես հայտնել Է գործակալության ներկայացուցիչը, ինքնաթիռի կործանումից հետո փրկվածներ չկան: Օդանավն աղետի Է ենթարկվել Ջակարտայի օդանավակայանից մեկնելուց 13 րոպե անց: Օդանավի բեկորներն ու ուղեւորների անձնական իրերը հայտնաբերվել են Ճավայի ծովում:

Ինքնաթիռը JT610 չվերթն Էր իրականացնում դեպի Պանկալպինանգ քաղաք: Ըստ վերջին տվյալների, օդանավում եղել Է 188 մարդ, այդ թվում՝ անձնակազմի յոթ անդամները: Lion Air ավիաընկերությունը Ինդոնեզիայի խոշորագույն բյուջետային փոխադրողն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]