1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բակո Սահակյանը և բարերար Մայք Սարյանը քննարկել են առողջապահության զարգացման ծրագրերը

Բակո Սահակյանը և բարերար Մայք Սարյանը քննարկել են առողջապահության զարգացման ծրագրերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել ամերիկահայ բարերար Մայք Սարյանի հետ:

Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել առողջապահության զարգացմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությամբ այս ոլորտում կյանքի են կոչվել բազմաթիվ նախագծեր, որոնք շոշափելիորեն նպաստել են բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մակարդակի բարձրացմանը։

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը,  առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]