Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստեղծված օպերատիվ կապը գործում է. Դավիթ Տոնոյան

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստեղծված օպերատիվ կապը գործում է. 
Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստեղծված օպերատիվ կապը գործում է։ Կապն այս պահին գործում է նաև նախիջևանյան ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նշել է լրագրողների հետ զրույցում՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխամասային գրասենյակի բացման ժամանակ։

«Այս պահին հաստատված է օպերատիվ կապ: Այն նախկինում ևս եղել է, սակայն հիմա վերականգնված է։ Աշխատանքները տարվում են»,- ասել է Տոնոյանը:

Սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ«Այս անգամ որոշակի առարկայական խոսակցություն ստացվեց և դրա արդյունքում մենք մի քանի կարևոր կետեր արձանագրեցինքՊայմանավորվեցինքոր մեր պաշտպանության  նախարարներին հանձնարարություն կտանքոր վերջիններս քայլեր ձեռնարկեն սահմանագծում  լարումն իջեցնելու և  սահմանային միջադեպերը կանխելու վերաբերյալ: Կարծում եմոր սա կարևոր պայմանավորվածություն է»,- «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում Ալիևի հետ պայմանավորվածությունը պարզաբանել էր Փաշինյանը: Նա նաև ընդգծել էր, որ խոսակցության ընթացքում արձանագրվել  է նաև  բանակցային գործընթացի նկատմամբ ավատարմությունը:  «Մենք պայմանավորվել ենք օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծել»,-ընդգծել է Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]