1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանը վարում է ինքնավստահ ու արժանապատիվ արտաքին քաղաքականություն. Փաշինյանը պատասխանել է Վիգեն Սարգսյանին

Հայաստանը վարում է ինքնավստահ ու արժանապատիվ արտաքին քաղաքականություն. 
Փաշինյանը պատասխանել է Վիգեն Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունները արտաքին քաղաքականության մեջ մի քանի առանցքային սխալներ են թույլ տվել ու մի քանի ամսում ավերել են այն, ինչը տասնամյակներով կառուցվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ Հայաստանը վարում է արժանապատիվ արտաքին քաղաքականություն.

«Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ծուռ  վզով և կիսածնկած վիճակում արտաքին քաղաքականություն վարեն, և դա է նրա պատկերացրած արտաքին քաղաքականությունը,  ես ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին և նրա բոլոր գործընկերներին: Հայաստանի իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ և արժանապատիվ երկրին վայել արժանապատիվ քաղաքականություն»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել է Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը՝ ընդգծելով, որ իշխանություններն առանցքային մի շարք հարցերում սխալներ են թույլ տվել և մի քանի ամսում ավերել են այն, ինչ տասնամյակներով կառուցվել է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]