Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ջոն Բոլթոնը Հայաստանը որակել է տարածաշրջանում ԱՄՆ-ին բարեկամ կարևոր երկիր

Ջոն Բոլթոնը Հայաստանը որակել է տարածաշրջանում ԱՄՆ-ին բարեկամ կարևոր երկիր

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանը որակել է որպես տարածաշրջանում կարևոր բարեկամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բոլթոնը Հայաստան այցի մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Երեկ ես հիանալի այցելություն ունեցա Հայաստան՝  կարևոր բարեկամ երկիր տարածաշրջանում: Ես բավականություն ստացա արդյունավետ խոսակցությունից ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և իր ազգային անվտանգության թիմի հետ»,- գրել է Բոլթոնը:

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Նիկոլ Փաշինյանը և Ջոն Բոլթոնը ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելություններն ավելի հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ  բանակցություններն անցել են խիստ դրական մթնոլորտում: 

Բոլթոնը Հայաստանում հանդիպում է ունեցել նաև ՀՀ ԱԽ քարտուղարի, պաշտպանության և ԱԳ նախարարի պաշտոնակատարների հետ: Բոլթոնը հայաստանցի լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ հայ-ամերիկյան հարաբերությունները Միացյալ Նահանգների համար առաջնահերթ են ու կարևոր: Հանդիպումների ընթացքում կարևորվել են  տնտեսական ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների աշխուժությունը, Հայաստանում ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների ավելացումը: Բոլթոնն անդրադարձել է նաև Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ նշելով, որ պատրաստ են իրենց աջակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, քանզի այս կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև ԱՄՆ-ի շահերից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]