1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արտակ Զեյնալյանը համաներման մասին նախագիծն ԱԺ կայքում հրապարակելը համարում է խախտում

Արտակ Զեյնալյանը համաներման մասին նախագիծն ԱԺ կայքում հրապարակելը 
համարում է խախտում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը Համաներման մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի կայքում հրապարակելը խախտում է համարում: Այն դեռ լրամշակելու հնարավորություն կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Զեյնալյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովում նախագիծը քննարկվելու է փակ ռեժիմով, դրանով  հետապնդվում է սահմանադրական նպատակ՝ պաշտպանելու մարդկանց իրավունքները:  ԱԺ կայքում հրապարակելը որոշակի հակասության մեջ է մտնում ԱԺ կանոնակարգ օրենքի հետ: Մինչ դա փորձ է արվել այդ փաստաթուղթը ձեռք բերել և հրապարակել: ԱԺ կայքում հրապարակել է նախագիծը, սակայն այն հրապարակման ենթակա չէր»,- ասաց Զեյնալյանը:

Նա նշեց՝ Համաներման մասին նախագիծը ենթակա է փոփոխման, լրամշակման: Ունեն հիմնավոր փաստաթղթեր՝  ըստ որի՝ այս համաներումը բավականին  ընդգրկուն է: ԱԺ ներկայացված նախագիծը լրամշակելու, փոփոխելու հնարավորություն կա:

Զեյնալյանը նշեց՝ համաներումը պետության պարտականությունը չէ: Եվ այն կարող է արվել որպես բարի կամքի դրսևորում: «Մեր վերաբերմունքն այս ոլորտում փոխվել է: Այսպիսի քանակով պայմանական, վաղաժամկետ ազատումներ չեն եղել:  Այս ոլորտում իրականացվում են տեխնիկական լուծումներ: Յուրաքանչյուրին ներկայացվում է անհատական մոտեցում»,- ասաց նա:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից նախագծի հրապարակման հետ կապված մեկնաբանեցին, որ այն կառավարությունից Ազգային ժողով ուղարկվել է բաց տեքստով:

Նախագիծը քննարկման փուլում է դեռ, քննարկումներից հետո միայն կստանա վերջնական տեսք:

Համաներման մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի հոկտեմբերի 31-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]