Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայ ըմբիշները հաղթանակով են մեկնարկել աշխարհի առաջնությունում

Հայ ըմբիշները հաղթանակով են մեկնարկել աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանն 8:0 հաշվով գերազանցեց Պանաման ներկայացնող Անդրես Գոնսալեսին: 1/8 եզրափակիչում  նրա մրցակիցն է Հյուսիսային Կորեան ներկայացուցիչ Սի Ուն Ռին:

87 կգ քաշային Արթուր Շահինյանը մեդալների համար մրցելույթները սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ հետագա պայքարից դուրս թողեց Ռոման Ժերնովետսկուն` 9:0 հաշվով:

Հունգարիայում ընթացող աշխարհի առաջնության 82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը պարտություն էր կրել քառորդ եզրափակչում՝ զիջելով Թուրքիան ներկայացնող Էմրա Քուշին: Բայց քանի որ վերջինս հասավ եզրափակիչ, այսօր Մանուկյանը սփոփիչ գոտեմարտերով կպայքարի բրոնզե մեդալի համար: Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչը՝ Նորայր Հակոբյանը, ևս պարտվել էր քառորդ եզրափակչում և կմրցի բրոնզե մեդալի համար:

Լուսանկարը՝ www.vnews.am-ի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]