1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Forbes-ը Սոֆյա Վերգարային ճանաչել Է ամենաբարձր վարձատրվող հեռուստատեսային դերասանուհի

Forbes-ը Սոֆյա Վերգարային ճանաչել Է ամենաբարձր վարձատրվող հեռուստատեսային դերասանուհի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիացի եւ ամերիկացի դերասանուհի Սոֆյա Վերգարան, որը նկարահանվել Է «Ամերիկյան փոքր ընտանիք» կատակերգական սերիալում (2009 թ.), յոթերորդ անգամ անընդմեջ, ըստ Forbes հանդեսի վարկածի, գլխավորել Է ամենաբարձր վարձատրվող հեռուստատեսային դերասանուհիների ցուցակը: Վարկանիշը հոկտեմբերի 25-ին հրապարակվել Է հրատարակության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանդեսի տվյալների համաձայն, 2017 թվականի հունիսից մինչեւ 2018 թվականի հունիս ամիսը դերասանուհին վաստակել Է 42,5 մլն դոլար: Նշվում Է, որ այդ գումարի գրեթե կեսը Վերգարային բերել են գովազդային պարտավորագրերը եւ լիցենզիոն համաձայնագրերը:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է դերասանուհի Քեյլի Քուոկոն (24,5 մլն դոլար), որի եկամտի 95 տոկոսը բերել Է «Մեծ պայթյունի տեսությունը» (2007 թ.) սերիալում խաղացած նրա դերը: Երրորդ դիրքում հաստատվել Է Էլեն Փոմպեոն՝ «Կրքի անատոմիան» սերիալից (2005 թ.): Մեկ տարվա ընթացքում նա վաստակել Է 23,5 մլն դոլար: 13 մլն դոլար շահույթով չորրորդ հորիզոնականն զբաղեցրել Է «Օրենք եւ կարգ: Հատուկ կորպուս» (1999թ.) սերիալի դերակատարուհի Մարիշկա Հարգիթեյը: Առաջատարների հնգյակը եզրափակում Է «Ամերիկյան փոքր ընտանիքի» եւս մեկ դերասանուհի՝ Ջուլի Բոուենը՝ 12,5 մլն դոլար եկամուտով:

Ութերորդ տեղը պատկանում Է Քերի Վաշինգթոնին (11 մլն դոլար), որն «Սկանդալ» հեռուստասերիալի (2012-2018 թթ.) գլխավոր դերակատարն Է: Իններորդ հորիզոնականում տեղ Է զբաղեցրել Քլեր Դեյնսը՝ «Հայրենիք» ժապավենից (2011 թ.), տասներորդում՝ Փոլի Փերեթը (8,5 մլն)՝ «Ծովային ոստիկանություն. հատուկ բաժին» սերիալից (2003 թ.): Ընդամենը, ինչպես նշում Է Forbes-ը, 2017 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ը ամենաբարձր վարձատրվող տասը հեռուստատեսային դերասանուհիները վաստակել են 168,5 մլն դոլար, ինչը 12 միլիոն դոլարով ավելի Է նախորդ տարվա ընթացքում (156,5 մլն դոլար) վարկանիշի առաջատարների միագումար վաստակից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]