Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կուբանում տարերքի զոհերի թիվը հասել Է վեցի

Կուբանում տարերքի զոհերի թիվը հասել Է վեցի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբանում տեղատարափներից առաջացած հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է վեցի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 26-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Կրասնոդարի երկրամասի քաղաքացիական պաշտպանության եւ եւ արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Կապուստինը:

«Ընդհանուր թիվը փոխվել Է եւ հասել վեցի»,- ասել Է նա: Ավելի վաղ հաղորդվել Էր երկու զոհվածների մասին: Կապուստինի խոսքով՝ չորս մարմին հայտնաբերվել Է Ապշերոնյան շրջանում տների հետազոտման ընթացքում: Այնտեղ հեղեղվել Է մոտավորապես 2 հազար տուն:

Սաստիկ անձրեւներից հետո Կրասնոդարի երկրամասում ջրով Է ծածկվել շուրջ 30 բնակավայր, վնասվել են ավտոճանապարհներ եւ երկաթուղային ճանապարհներ, ուշացել են գնացքները, քանդվել են մի քանի կամուրջներ եւ դրանց մատույցներ: Կան Էլեկտրա- եւ գազամատակարարման ընդհատումներ, առանց ջրի Է մնացել Տուապսեն, որտեղ ավելի քան 60 հազար մարդ Է բնակվում: Բնակելի տներ եւ տնամերձ հողամասեր են ջրի տակ անցել Տուապսեի, Ապշերոնի շրջաններում եւ Սոչիում: Կրասնոդարի երկրամասի տարածքում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]